Մշակույթ Ներքին 3 տարի առաջ - 17:40 07-02-2023

Հարության հրաշքի սպասումը. Սուրբ Զատկի ու Մեծ Պահքի խորհուրդը. ե՞րբ է այս տարի նշվելու երկու տոները

Փետրվարի 20-ին Հայ Առաքելական Եկեղեցին մտնում է Մեծ պահքի շրջան։

Հավատավոր մարդու համար պահոց շրջանը մարմնական զսպվածության, աշխարհիկ հաճույքներից հրաժարվելու և աղոթքի միջոցով Աստծուն մերձենալու, Նրա բարեհաճությանն արժանանալու և երբեմնի կորցրած Դրախտը վերագտնելու հնարավորություն է:

Մեծ պահքին հաջորդում է Սուրբ Հարության տոնը՝ հնչում է մեծագույն ավետիսը քրիստոնյաներիս կյանքում։ Սակայն շատ կարևոր է նաև իմանալ որոշ կանոններ՝ պահք պահելու վերաբերյալ։

Մեզ հետ զրույցում Տեր Շահե քահանան ասաց, որ Մեծ Պահքի ընթացքում կարևոր է հավատացյալի կանոնավոր մասնակցությունը Ս. Պատարագներին, առավոտյան և երեկոյան ժամերգություններին:

Կարևոր է նաև մասնակցությունը Խոստովանության կարգին. «Խորհուրդ ենք տալիս՝ Մեծ Պահքի ընթացքում Ավետարան, եկեղեցու հայրերի ապաշխարության աղոթքներն ընթերցել: Զղջումը, աղոթքն ու ապաշխարությունը ուղեկից է մեզ ողջ պահքի շրջանում։

Այս տարի մեծ Պահքի քրիստոնեական տոնը փետրվարի 20-ն է, նախորդ օրը բուն բարեկենդանն է, մեկնարկում է մեծ պահքը, դրանից հետո քառասուն իննը օր շարունակ Պահքի շրջան է, բայց քառասնօրյա պահքին միանում է ավագ շաբաթը, և նաև Միջինքը, որոնք ընդհանուր թվով անում են քառասունիննը օրեր։

Պահք կարող են պահել այն մարդիկ, ովքեր ֆիզիկական առողջության որևէ խնդիր չունեն՝ ֆիզիկական ու առողջական լավ հնարավորություն ունեն՝ ընդեղենով կամ պահքային այլ կերակուրներով անցկացնել Պահքի շրջանը։ Հոգևոր առումով մեզ Մեծ Պահքը պատրաստում է հարության հրաշքին։ Այսինքն՝ մենք մի փոքր չարչարանք տանելով, որը խորհրդանշում է Հիսուսի խաչը ուսերին՝ փառապանծ նրա հարության խորհրդանիշն է»։

Հարցին, թե արդյո՞ք մենք գիտակցում ենք Մեծ Պահքի խորհուրդը՝ պատասխանեց. «Մեծ Պահքի խորհուրդը, որպեսզի մենք կարողանանք ամբողջությամբ ընդունենք ու ընկալենք, դրախտ գնալն է. այսինքն՝ Ադամն էլ իր համար դրախտում տաբու էր սարքել չուտել պտուղը՝ գիտության բարու և չարի։

Մնաց նա դրախտում այնքան ժամանակ, մինչև դուրս մնաց, արտաքսվեց իր կնոջ՝ Եվայի հետ դրախտից։ Պահքը մեզ վերադարձնում է դարձյալ դրախտ, որը պատրաստում է մեզ երկնքի արքայությանը։

Ապրիլի իննին էլ այս տարի նշվելու է Սուրբ Զատկի տոնը, բայց դրա նախորդ երեկոն՝ ճրագալույցի պատարագի ժամանակ, հնչում է՝ Քրիստոս հարյավ ի մեռելոց ավետիսը և վեհափառ հայրապետի ուղերձն է հնչում՝ պատարագող քահանան նույնպես ավետում է՝ Քրիստոս հարյավ ի մեռելոց»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում