Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:27 07-02-2023

Եկել է հատ-հատ պատասխան տալու ժամանակը, հուսով եմ՝ հատ-հատ պատասխան կտան. Արսենյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը այսօր ԱԺ-ում՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի հարցը քննարկելու ժամանակ, հայտարարեց, որ Հայաստանում գործել է մի իշխանություն, որը զբաղված է եղել իշխանությունը մասսայական սեփականաշնորհելով: «Հիմա եկել է հատ-հատ պատասխան տալու ժամանակը, հուսով եմ՝ հատ-հատ պատասխան կտան», - ասաց նա:

Այնուհետև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց՝ եթե դատարանը տա դատավճիռը, ո՞նց է իրականացվելու արդարադատությունը: Ի պատասխան Աննա Վարդապետյանը նշեց, որ գույքը, որը հափշտակվել է, պետք է վերադարձվի ազգային հարստության բալանս:

Արսենյանը հարցրեց՝ ենթադրենք՝ կա ազատազրկման դատավճիռ, վաղեմության ժակետն ազդելո՞ւ է ազատազրկումը կրելու կամ չկրելու վրա:

«Այո՛, վերդիկտ կայացվում է, պատիժ չի նշանակվում», - մանրամասնեց Աննա Վարդապետյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով