Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:04 07-02-2023

44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած ազատամարտիկը ծայրահեղ վիճակում է

Ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը, ով ծանր վիրավորում է ստացել 44 օրյա պատերազմի ժամանակ, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Նա մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, ունեցել վիրավորումներ։ Ասում է՝ այս վիրավորումն ութերորդն է, բայց ամենադաժանը։

Ազատամարտիկը օրերս կրկին վիրահատվել է։ Ընտանիք, երեխաներ ունի։ Որդին տառապում է աուտիզմով։ Դուստրը դպրոցի ճանապարհին վերջերս վթարի է ենթկվել։ Ապաքինման փուլում է։ Սեփական բնակարան չունեն։

«Թոշակս անգամ դեղերին չի բավարարում, սոցիալապես ահավոր վիճակում ենք։ Անկողնային եմ, աշխատել չեմ կարող»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց Աշոտ Իսախանյանը։

Ամենածանր պահին անգամ մտածում է հայրենիքի, սահմանների ամրության մասին։ «Թուրքը հասել է Ջերմուկի գլուխ, մոտեցել Սյունիքին։ Եթե կորցնենք Սյունիքը՝ կկորցնենք Հայաստանը։ Ոտքս հենց գետնին դնեմ՝ զենք կվերցնեմ ու կպայքարեմ։ Դիմում եմ բոլորին՝ միասնական եղեք ու թույլ մի տվեք, տղե՛րք, որ մեր սահմանները վտանգվեն։ Ուրիշ ելք չկա»,- նկատում է։

Աշոտ Իսախանյանը չի ընկճվում, ասում է՝ կարիք լինի, հենակներով էլ պատերազմ կգնա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով