Ներքին 3 տարի առաջ - 12:17 07-02-2023

Ադրբեջանը պետք է դադարեցնի Բերձորի միջանցքի արգելափակումը. Մարդու իրավունքների միջազգային ընկերություն

Արդեն 57 օր է, ինչ Լեռնային Ղարաբաղում շուրջ 120 հազար հայեր արգելափակված են ադրբեջանցի «ակտիվիստների» և զինվորների կողմից՝ նշված է Մարդու իրավունքների միջազգային ընկերության՝ Գերմանիայի մասնաճյուղի հայտարարության մեջ:

«Մենք տեղեկացել ենք, որ 19 երեխա, որոնց վերջերս թույլ են տվել վերադառնալ տուն, ենթարկվել են անարժան վերաբերմունքի և հետապնդումների։ Ռուսական ուժերի միջոցով տեղափոխման ժամանակ շարասյունը կանգնեցվել է, և մեքենաների մեջ նստել են ադրբեջանցի «բնապահպանները»։

Նրանք ապօրինաբար նկարահանել են երեխաներին և հոգեբանական բռնության ենթարկել նրանց, ինչի հետևանքով մեկ երեխա կորցրել է գիտակցությունը:

Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ տեղաշարժը արգելափակող «բողոքի ցույցերի» կազմակերպումն ու աջակցությունը»,- նշված է ընկերության հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի