Ներքին 3 տարի առաջ - 12:09 07-02-2023

Սեյրան Օհանյանը մի քանի օր է՝ վատառողջ է. Խամոյան

Սեյրան Օհանյանը մի քանի օր է՝ վատառողջ է, այս պահին էլ վերականգնման փուլում է գտնվում: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ ներկայացնելով, թե ինչու ԱԺ նիստին չի մասնակցում Սեյրան Օհանյանը։

«Թե ինչով է պայմանավորված այս շրջիկ թատրոնին, որն այդքան էլ լավ չի ստացվում, մեր չմասնակցությունը, ես կարծում եմ՝ պարոն Օհանյանը երեկվա իր ուղերձում շատ հստակ դրան անդրադարձ է կատարել, ներկայացրել է այն հիմնավորումները, որոնցով պայմանավորված է մեր որոշումը: Այսօրվա բարդագույն իրավիճկում, որում գտնվում է մեր երկիրը՝ չմասնակցել այս բեմականացմանը և թույլ չտալ իշխանություններին փորձ կատարել հանրության ուշադրությունը նման բեմականացումներով երկրի իրական օրակարգերից շեղելու համար: Մենք դա թույլ տալ չենք կարող: Կարող եք արձանագրել, որ մեր բացակայության պայմաններում այն բեմականացված շոուն, որ փորձում էին ստանալ իշխանությունները, կարծում եմ այդքան էլ հաջող չի ստացվում»,-ասաց Խամոյանը:

Նշենք, որ ԱԺ նիստում քննարկվում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն տալու հարցը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան