Ներքին 3 տարի առաջ - 21:28 06-02-2023

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բջջային հեռախոսների ներնետման դեպք են բացահայտել

Փետրվարի 3-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները ստացել են օպերատիվ տվյալներ այն մասին, որ երկարատև տեսակցության եկած դատապարտյալ Ա․ Ն․-ին ներնետման ճանապարհով փոխանցվելու են արգելված իրերով 2 փաթեթ։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, ըստ որոնց՝ ծառայողները միտումնավոր հեռացել են տեսադաշտից՝ հսկողության տակ պահելով դատապարտյալ Ա․ Ն․-ին։ Վերջինս որոշ ժամանակ անց ստուգելով և համոզված լինելով, որ ծառայողները տարածքում չեն, փորձել է ներս բերել պատուհանի տակ ներնետված փաթեթը երկարատև տեսակցության սենյակի ճաղապատ պատուհանի ապակին հանելու միջոցով և նույն պատուհանի շրջանակից ինքնաշեն պատրաստված երկար ձողի օգնությամբ։

Փաթեթը դատապարտյալի կողմից ներս տանելուց անմիջապես հետո դարանակալած ծառայողները մտել են երկարատև տեսակցության սենյակ և առգրավել ձողին ամրացված փաթեթը։ Այնուհետև իրականացրել են սենյակի և տեղանքի զննություն, ինչի արդյունքում սենյակից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս, իսկ պատուհանի հարակից տարածքից՝ երկրորդ փաթեթը։

Դատապարտյալի մոտից առգրավված փաթեթում առկա է եղել սպունգով փաթաթված 3 բջջային հեռախոս, իսկ տեղանքից հայտնաբերված փաթեթում՝ 2 բջջային հեռախոս և 2 լիցքավորման լար։

Հայտնաբերվածների առնչությամբ դատապարտյալ Ա․ Ն․ խոստովանել է, որ արգելված իրերը պատկանում են իրեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»