Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:55 06-02-2023

Խայտառակ վիճակ է, անհասկանալի է, թե ոնց են այդտեղ հայտնվել այդ կանգառները․ քաղաքապետ

Ես ձեզ նկարներ ուղարկեցի՝ նոր դրած կանգառասրահների նստարաններն արդեն ժանգոտած են. հետերաշխիքային սպասարկման ժամանակահատված ունենք, ծանուցում եք, եթե չեն անում, ինձ զեկուցում եք, որ չեն անում, երաշխիքները քաշում եք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, Երևանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Մեկ էլ կանգառներ կան, որ կանգառասրահները չեն տեղադրվում, ժամկետն անցել է, չէ՞: 10 օր էին խոստացել, որն այս շաբաթ լրանում է: Էս շաբաթ չեն դնում, էլ չենք սպասում, էլի երաշխիքները քաշում ենք, կարգուկանոն պետք է լինի, չենք կարող սպասել, տեսնել՝ երբ են բան անելու»,-ասաց քաղաքապետը:

Հրաչյա Սարգսյանը նաև հանձնարարեց նոր տեղադրված կանգառասրահները ստուգել և տեղադիրքերի հետ կապված եզրակացություն տալ. «Խայտառակ վիճակ ա, ես երեկ էլ եմ մի քանի տարբեր տեղեր տեսել, որ անհասկանալի է, թե ոնց են այդտեղ հայտնվել այդ կանգառները: Պետք է տրանսպորտից չհասկացող մարդ լինի, որ չհասկանա՝ էդտեղ չպիտի լինի կանգառասրահ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում