Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 10:55 06-02-2023

Ամենամեծ լարվածությունը եղել է այս գիշեր` ժամը 4-ին. Կամո Արեյան

Երևանում փետրվարի 5-ին տեղումները դադարել են ժամը 12.30-ի սահմաններում, մինչ այդ անձնակազմն աշխատել է ողջ գիշեր. լույս 6-ի գիշերը ևս աշխատել ենք, որևէ խնդիր չի առաջացել: Այս մասին, այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

«Ամենամեծ լարվածությունը եղել է այս գիշեր` ժամը 4-ին, հիմնական սառածությունն է եղել: Մեկ ահազանգ ենք ունեցել Դավիթ Բեկի փողոցից, մնացած բոլոր փողոցները բանուկ են և բաց: Երեկ ցերեկը ամբողջությամբ աշխատել են երկրորդային փողոցների և շենքեր տանող ճանապարհների մշակմամբ:
Քանի որ լարվածությունը պահպանվելու է մինչև փետրվարի 10-ը, հիմա աղի ներկրման հարցերով են զբաղված, լրացուցիչ քանակությամբ աղ են բերում: Բոլորը գիտեն, որ հիմա աղի քանակությունը խառնուրդի մեջ ավելի շատ է, քան կարմիր ավազի մեջ: Մինչեւ -7 աստիճանի համար դա բավարար է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ամբողջ համակարգը լարված աշխատում է, դժգոհություններ չեն ստացել:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ վարչական շրջանների ղեկավարներին խնդրեց ուշադիր լինել, որ համատիրությունները բակային տարածքների մաքրման աշխատանքները պատշաճ իրականացնեն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում