Սպորտ 3 տարի առաջ - 12:26 05-02-2023

Հայտնի են Հայաստանի բռնցքամարտի 2023 թվականի առաջնության չեմպիոնները

«Դինամո» մարզահամալիրում այսօր կայացել են Հայաստանի բռնցքամարտի առաջնության եզրափակիչ մենամարտերը։ Տղամարդկանց 13 և կանանց 3 քաշային կարգերում հայտնի են դարձել Հայաստանի չեմպիոնները։

Տղամարդկանց մրցապայքարում ոսկե մեդալները նվաճել են Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գաբոյանը (51 կգ), Հենրիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Արթուր Շահպազյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Զավեն Գալստյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Անուշավան Մխիթարյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Կանանց առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցել են 14 մարզուհիներ․ նրանք մրցել են 3 քաշային կարգերում։ Արդյունքում, Հայաստանի չեմպիոններ են հռչակվել Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (52 կգ) և Տաթևիկ Խաչատրյանը (57 կգ): Նրանց պարգևատրումն իրականացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Հայաստանի առաջնության հաղթողները կմեկնեն Բուլղարիա` մասնակցելու Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին։ Մարտի սկզբին բռնցքամարտիկները ևս մեկ մրցաշարի կմասնակցեն Սերբիայում։

Միջազգային մրցաշարերի արդյունքներով կձևավորվի հավաքականի կազմը, որը կմասնակցի նախ մայիսին Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը, իսկ մեկ ամիս անց նաև Եվրոպական խաղերին, որը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»