Արտաքին 3 տարի առաջ - 17:30 05-02-2023

Փարիզը աջակցում է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վերսկսմանը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անն Քլեր Լեժանդրը հայտարարել է, որ պաշտոնական Փարիզը աջակցում է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վերսկսմանը։ Այս մասին Լեժանդրը ասել է RTVI-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Բերձորի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին։

Նա հայտնել է, որ Ֆրանսիան չափազանց մտահոգված է միջանցքի շրջափակմամբ և անընդհատ պահանջում է, որ միջանցքն ապաշրջափակվի ու բնակչությանը հումանիտար և բժշկական օգնություն մատակարարվի։ «Լեռնային Ղարաբաղում լուրջ հումանիտար ճգնաժամի իրական վտանգ կա»,- ասել է նա:

Անն Քլեր Լեժանդրը հայտնել է, որ իրենք աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմանը՝ եվրոպական միջնորդությամբ։ Նա հիշեցրել է, Ֆրանսիայի նախագահի շնորհիվ նախորդ տարվա հոկտեմբերին Պրահայի գագաթնաժողովի շրջանակում
երկու երկրների ներկայացուցիչները կարողացել են զրուցել միմյանց հետ, որի ժամանակ որոշում է կայացվել ԵՄ առաքելություն ուղարկել Հայաստանի սահման՝ լարվածությունը նվազեցնելու և սահմանների պահպանման նպատակով։

«Կարծում եմ, որ մեր աջակցությունն արտահայտվել է ամենաբարձր պետական մակարդակով։ Ֆրանսիայի նախագահն անձամբ գործադրել է բոլոր ջանքերը, որպեսզի մենք կարողանանք վերսկսել բանակցությունները, և այս իրավիճակը կարգավորվի, լարվածությունը թուլանա»,- հայտարարել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպան-ակտիվիստները» 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի հատվածում շրջափակել են Արցախի Հայաստանին և արտաքին աշխարհին կապող Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»