Ներքին 3 տարի առաջ - 20:03 04-02-2023

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների 2020 թվականի երկու գործ մտել է բանավեճի փուլ. Արտակ Զեյնալյան․ news.am

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների 2020 թվականի երկու գործ մտել է բանավեճի փուլ, մեզ այդ մասին ծանուցում է եկել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

«ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների 2020 թվականի երկու գործ մտել է բանավեճի փուլ, մեզ այդ մասին ծանուցում է եկել: Մեկը Նարեկ Սարդարյանի գործն է` 2020 թվականին ադրբեջանական դիվերսիոն խումբն առեւանգել, տարել է Ադրբեջան մինչեւ պատերազմը, մյուսը` Հադրութի հրապարակում գնդակահարության գործն է: Այս երկու գործը սկսվել է, հիմա բանավեճի փուլն ենք»,-ասաց նա` նշելով, որ Ադրբեջանը դեռ դիրքորոշում չի հայտնել:

Զեյնալյանի խոսքով ` իրենք տվյալներ են ներկայացրել, որ գերիների թիվը շատ ավելին է, քան Ադրբեջանի ներկայացրած թվերն են, սակայն Ադրբեջանից հերքում են:

«Մենք պնդում ենք, որ այդ անձինք Ադրբեջանի իրավազորության ներքո եւ դրանից հետո որեւէ լուր չկա: Իրենք պնդում են, որ իրենց մոտ եղած գերիների ցանկում նման մարդիկ չկան»,-ասաց նա:

Անդրադառնալով դատաքննության ժամկետներին` Զեյնալյանը նշեց, որ 2016 թվականի բազմաթիվ գործեր, որոնք վաղուց արդեն ավարտվել են, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, սակայն տարիներ անց դեռ վճիռներ չկան:

«Այս գործերը շատ երկար են տեւում, եւ չենք կարող ասել, թե երբ վճիռներ կլինեն»,- նշեց նա:

Հիշեցնենք` Բաքուն հաստատում է 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան