Արտաքին 3 տարի առաջ - 14:12 04-02-2023

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել

Ռուսաստանի Դաշնությունն ու Ուկրաինան հերթական անգամ գերիների փոխանակում են իրականացրել։ Այս մասին տեղեկացնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

Հաղորդվում է, որ բանակցային բարդ գործընթացից հետո ուկրաինական գերությունից վերադարձվել է 63 ռուս զինծառայող։ Գերիների փոխանակման գործընթացն իրականացվել է ԱՄԷ-ի միջնորդությամբ։

«Ազատ արձակված ռուս զինծառայողների խմբում ընդգրկված են «զգայուն կատեգորիայի» անձինք, որոնց փոխանակումը հնարավոր է դարձել Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարության միջնորդական ջանքերի շնորհիվ»,- հայտնել է Ռուսաստանի ՊՆ-ն։

Ռուսական կողմը հայտնում է, որ բոլոր ռուս զինծառայողներն արդեն Ռուսաստանում են։ Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում կապ հաստատել հարազատների հետ։

Միևնույն ժամանակ չի հաղորդվում, թե ռուսական կողմը քանի ուկրաինացի ռազմագերու է վերադարձրել։ Նշենք, որ կողմերի միջև նախորդ բոլոր փոխանակումներն իրականացվել են գերավարված զինծառայողների հավասար քանակներով։

Հիշեցնենք, որ սա գերիների երկրորդ փոխանակումն է 2023 թվականին։ Նախորդ նման փոխանակումն իրականացվել էր հունվարի 8-ին, փոխանակվել էր 50-ական զինծառայող։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում