Ներքին 3 տարի առաջ - 21:00 02-02-2023

«Կուկու» մականունով հայտնի Աղամալ Հարությունյանը սպանե՞լ է Պողոս Պողոսյանին․ նոր մանրամասներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվել է 22 տարի առաջ «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի վերաբացված գործով դատաքննությունը: Մեղադրյալը Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից «Կուկու» մականվամբ հայտնի Աղամալ Հարությունյանն է։ Պաշտպանական կողմը միջնորդել էր, որ գործը համաներման քննարկման առարկա դառնա, և Աղամալ Հարությունյանը ազատ արձակվի։ Դատավորը մերժել է միջնորդությունը։

Պաշտպան Ռոբերտ Բեջանյանը դատախազ Հայկ Խաչատրյանին բացարկի միջնորդություն է հայտնել։ Նա նշել է, որ գործով փորձագիտական ապացույցները պատշաճ չեն հետազոտվել։ Դատախազը նշել է, որ ինքը փորձաքննությանը հետևել է ոչ թե որպես անձ, այլ հանրային մեղադրող։ Հետևաբար բացարկի հիմքեր չկան։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը միջնորդությունը մերժել է։ Ռոբերտ Ֆարխոյանը կրկին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։

«Կուկու» մականունով Աղամալ Հարությունյանը շարունակում է մնալ կալանավորի կարգավիճակում։ Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 13-ին։

Հիշեցնենք, որ ըստ իրավապահների՝ եթե 2001-ին փորձագետները եզրահանգել էին, որ Պողոսյանի մահը վրա է հասել ընկնելու հետևանքով, ապա երկու տարի առաջ, երբ մահվան գործը վերաբացվեց, փորձաքննությունը տրամագծորեն հակառակ պատկեր էր արձանագրել․ ջավախքցի տղամարդը մահացել է ծեծի հետևանքով։ 43-ամյա Պողոսյանի մահվան գործը վերաբացվել է 2019-ին՝ դեպքի ականատես Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Նյութոնի բողոքից հետո։ Գործով միակ մեղադրյալը նախկին նախագահի թիկնազորի անդամներից «Կուկու» մականունով Աղամալ Հարությունյանն է՝ անզգույշ սպանության հոդվածով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան