Ներքին 3 տարի առաջ - 13:17 02-02-2023

Վարչապետի մեքենայի ուղղությամբ ձու են նետել․ Զարեհ Սինանյանը՝ ՀՅԴ գործիչների մուտքը ՀՀ արգելելու մասին

ՀՅԴ գործիչների մուտքի արգելքը կապված է մեկ միջադեպի հետ՝ վարչապետի մեքենայի վրա հարձակում գործելու միջադեպի հետ: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով ՀՅԴ մի շարք գործիչների մուտքը ՀՀ արգելելու որոշմանը։

«Եթե պատճառների մասին եք ուզում իմանալ, ապա ԱԱԾ-ին պետք է հարցնեք, բայց որքան ես տեղյակ եմ, բոլոր այն մարդիկ, որոնց մուտքն արգելվել է, կապված են մեկ միջադեպի հետ․ խոսքը գնում է մեր պետական դրոշը կրող մեքենայի վրա ֆիզիկական հարձակման մասին։ Մնացած հարցերը ԱԱԾ-ին հարցրեք, որովհետև ես այդ որոշումը կայացնելուց չեմ մասնակցել։ Բողոքի ակցիայի տարբեր ձևեր կան, մեքենայի վրա ձու նետելը, որի մեջ նստած է ՀՀ վարչապետը և որի վրա կա ՀՀ դրոշը, դա բողոքի անընդունելի ձև է»,- ասաց Սինանյանը։

Դիտարկմանը, որ ձու նետել էին նաև, օրինակ, Ֆրանսիայի նախագահի մեքենայի ուղղությամբ, սակայն նման բան տեղի չէր ունեցել, Սինանյանն առաջարկեց Մակրոնին հարցնել այդ մասին։

Հարցին՝ ինչո՞ւ է Սփյուռքը պասիվ Լաչինի միջանցքի շրջափակման փեմայով, օրինակ ցույցեր չեն լինում,Սինանյանը պատասխանես․ «Ցույցեր լինում են և շատ ավելի հաճախ, Սփյուռքը շատ ակտիվ է այդ իմաստով։ Իհարկե, դա մեր ցանկացած ակտիվությունը չի և դա էլ կախված է նրա հետ, որ մենք ուզում են Լաչինի միջանցքը րոպե առաջ բացվի, սակայն արդյունքի դեռ չենք հասել»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան