Արտաքին 3 տարի առաջ - 23:32 01-02-2023

Անկախ Թուրքիայի ու Իսրայելի երաշխիքներից՝ անկառավարելի ռիսկ են Իրանի ներսում քնած բջիջները․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանում «ռեյդեր» են, իրանական ցանց են փնտրում, 39 հոգի ոստիկանությունը տարել է, այդ թվում մեդիաների ղեկավարներ ու հոգևորականներ։

«Իրանական գործակալների» շուխուռի տակ իսլամիստների ռեպրեսսիաներ են սկսելու նորից։Իսլամական կուսակցության ղեկավարը մի շաբաթ առաջ դուրս եկավ բանտից 12 տարի նստելուց հետո։ Իսկ Թալեհ Բաղիզադեն Նարդարանի գործով դեռ նստած ա, վերջերս հացադուլ էր անում։

Վերջին անգամ, երբ իսլամիստների գլխին ջարդեցին սոցիալական բունտը, Գյանջայում էր, ՏԻՄ ղեկավարի մահափորձի ժամանակ մարդկանց գիշերը փողոցում քեֆ-ուրախություն անելու բախումները ոստիկանության հետ։

Ի դեպ, ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունները բանտարկված իսլամիստներին ներառում են քաղբանտարկյալների ցուցակի մեջ։

Իրանի հյուսիսում սեպարատիզմ հրահրելուց ու դեսպանատանը «կարմայի բումեռանգ» ստանալուց հետո, տրամաբանական էր, որ սկսելու ա ռեպրեսսիաները, բայց ստեղ հարցը նրանում ա, ինչի համար ա հետևողականորեն երկու տարվա ընթացքում գնում սրման։ Անկախ Թուրքիայի ու Իսրայելի երաշխիքներից, անկառավարելի ռիսկ են երկրի ներսում քնած բջիջները, որոնց արթնացնելը կարա դետոնացիա առաջացնի ներսում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով