Սպորտ 3 տարի առաջ - 18:51 01-02-2023

Մեկնարկել է Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը

Երևանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկել է Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը, որին հայտավորված են 13-ական քաշային կարգերի 95 մարզիկ և 14 մարզուհի:

Մրցումային առաջին օրը կայացել է տղամարդկանց 16 զույգերի հանդիպում: Նրանք հանդես են եկել 54, 67, 71 և 80 կգ քաշային կարգերում: Իրենց մեկնարկային մենամարտերում հաղթանակներ են տարել Հենրիկ Սահակյանը, Դավիթ Եգորյանը, Էրիկ Էվոյանը, Ռուբեն Գարբոյանը, Սուրեն Ռուբենյանը, Հարություն Մինասյանը, Ջանիկ Սահակյանը (54 կգ), Արես Հակոբյանը, Գագիկ Ղազարյանը, Նարեկ Հովհաննիսյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը, Ալեքս Բադալյանը, Հայրիկ Նազարյանը (71 կգ), ինչպես նաև 80 կգ քաշայիններ Համբարձում Հակոբյանը, Պարգև Կարապետյանը և Գոռ Ղազարյանը:

Առաջնությանը չեն մասնակցում Օլիմպիական խաղերի բրոնզեմեդալակիր Հովհաննես Բաչկովը և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը, որը վնասվածք ունի:

Հայաստանի առաջնությունն ընտրական է լինելու ազգային հավաքականները ձևավորելու համար:

Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը կավարտվի փետրվարի 4-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան