Արտաքին 3 տարի առաջ - 16:21 01-02-2023

Ադրբեջանական հեռուստատեսությամբ վիրավորել են Իրանի հոգևոր առաջնորդին

Ադրբեջանում հակաիրանական քարոզչությունը սկսել է հատել բոլոր հնարավոր դիվանագիտական և թույլատրելի ​​սահմանները։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Infoteka-24 լրատվականը։

Հաղորդվում է, որ ներկայիս Ադրբեջանի Գյանջա քաղաքում և հարակից տարածքներում հեռարձակվող ադրբեջանական Kyapyaz TV հեռուստաալիքի հաղորդավարը Իրանը համամատել է Հայաստանի հետ և Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված մեղադրանքներ է հնչեցրել։ Վերջինս Իրանի գերագույն առաջնորդին անվանել է «շուն», «դավաճան» և «արյունահեղ»։

Հաղորդվարն իր բոցաշունչ ելույթի վերջում հայտարարել է․ «Նրանք մոռացել են, որ հաչող շները միայն վախեցնում են կատուներին։ Իսկ Բոզքուրթը (գորշ գայլը-խմբ․) ձեզ վախեցնում է»։

Նշենք, որ Ադրբեջանում հակաիրանական տրամադրություններն աճել են այն բանից հետո, երբ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատամամբ զինված հարձակում իրականացվեց, որն Ադրբեջանի իշխանությունները ահաբեկչություն են անվանում, մինչդեռ իրանական կողմը հերքում է ահաբեկչության վարկածը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան