Ներքին 3 տարի առաջ - 00:08 01-02-2023

Խաղաղապահ զորամիավորման բարձրաստիճան անձինք խոշոր չափերի դրամական միջոցներ են սկսել շորթել Արցախի տնտեսվարողներից

ԱԺ Փաստաբանական պալատի փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի մի շարք տնտեսվարող սուբյեկտներից քիչ առաջ տեղեկացել եմ, որ բավականին զգալի չափով գումարային հատուցման դիմաց վերջիններս մոտ 35 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքի (հեռախոս, համակարգիչ, աքսեսուարներ, սննդամթերք, առաջին անհրաժեշտության օգտագործման գույք և այլն) տեղափոխման աշխատանքներ են փորձել ձեռնարկել ՌԴ խաղապահ զորամիավորման որոշ ծառայողների օգնությամբ, ովքեր իրենց հերթին գույքի տեղափոխման դիմաց վճարն ստանալով հանդերձ, յուրացրել են փոխանցման ենթակա գույքը և ներկայումս հրաժարվում են տրամադրել տնտեսվարողներին։

Այնուհետև խաղաղապահ զորամիավորման բարձրաստիճան պաշտոնատար անձինք խոշոր չափերի (3 մլն ՀՀ դրամ) դրամական միջոցներ են սկսել շորթել տնտեսվարողներից՝ հարցին լուծում տալու նպատակով, սակայն ստանալով մերժում, տնտեսվարողներին տեղեկացրել՝ իբր գույքի մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը դարձել նպատակային նշանակությանն անպիտան։

Ներկա դրությամբ խաղաղապահ զորամիավորման պատասխանատու անձինք հրաժարվում են անգամ հանդիպել տնտեսվարողների հետ՝ վերջիններիս առաջարկելով սպասել մինչև հարցին կտրվի որևէ լուծում։ Պատասխանատու անձանցից մեկն էլ տնտեսվարողներին առաջարկել է փոխանցել պիտանի մնացորդ գույքը, որի արժեքն ուղղակի անհամեմատելի է, իսկ մնացորդի մասին մոռանալ և այլևս զերծ մնալ նման գործողություններից։

Հետգրություն․ Առկա են թե՛ գույքի փոխանցման, թե՛ գույքի արժեքի, թե՛ գումար շորթելու, թե՛ գույքի ոչնչացված լինելու մասին կեղծ հայտարարություն տալու, թե՛ գույքը յուրացնելու և թե՛ այլի վերաբերյալ հստակ ապացույցներ։


Ըստ տնտեսվարողների՝ դրանց պահատուփերը բացվել ու զննվել են, սակայն առկա գույքի ոչ արժեքավոր լինելու պատճառով առաջարկվել է դրանք փոխանցել տնտեսվարողներին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»