Մշակույթ Ներքին 3 տարի առաջ - 11:50 31-01-2023

Տեխասի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է 2022-ի լավագույն շինություն ԱՄՆ-ում

Ամերիկյան Դալաս քաղաքի հյուսիսային Քարոլթոն արվարձանում գտնվող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին ԱՄՆ-ում ճանաչվել է 2022-ի լավագույն շինություն: Այս մասին հայտնում է world-architects.com կայքը՝ մանրամասնելով, որ շինությունը լավագույնն է ճանաչվել կայքի կողմից անցկացված հարցման արդյունքում:



Նշվում է, որ Սուրբ Սարգիս եկեղեցու նախագծողը David Hotson Architect գրասենյակն է:



Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին օծվել է 2022 թվականի ապրիլի 23-ին, իսկ առաջին կիրակնօրյա պատարագը մատուցվել է մեկ օր անց՝ ապրիլի 24-ին՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի ոգեկոչման օրը, գրում է կայքը:



Նշվում է, որ Սուրբ Սարգիս եկեղեցին տեսքով նման է Հայաստանում գտնվող 7-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն: Դրա դիզայնում կա անդրադարձ Ցեղասպանությանը. պատկերված կենաց ծառը բաղկացած է ուղիղ 1,5 միլիոն շրջանաձև պատկերակներից, որոնցից յուրաքանչյուրը եզակի է, ինչպես ավելի քան մեկ դար առաջ ընդհատված կյանքերը, նշում է world-architects.com-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան