Ներքին 3 տարի առաջ - 11:11 31-01-2023

ՏԿԵ-ում ՄԱԿ-ի Պարենի ծրագրի հայաստանյան ներկայացուցչի հետ քննարկվել են արտակարգ իրավիճակներում արդյունավետ գործելու քայլերը


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Նաննա Սկաուի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման առանցքային թեման եղել է բնական աղետների, մարդածին և տեխնոլոգիական վտանգների, համավարակների, պատերազմների և այլ արտակարգ իրավիճակներում հստակ մեխանիզմներ և ընթացակարգեր ունենալու և պետական սոցիալական պաշտպանության համակարգն առավել արդյունավետ գործի դնելու անհրաժեշտությունը։

Անդրադառնալով վերջին տարիներին Հայաստանի առաջ ծառացած խնդիրներին՝ Նաննա Սկաուն ներկայացրել է Պարենի Համաշխարհային ծրագրը (ՊՀԾ), տարբեր երկրներում աղետակայունության հզորացման գործում ցուցաբերած աջակցությունը և գրանցած հաջողությունները։

Ծրագիրը նպատակ ունի աջակցել ՀՀ կառավարությանը իրականացնել երկրի կարողությունների գնահատում և հզորացում արտակարգ իրավիճակներում սոցիալական պաշտպանության միջոցով արձագանքի տեսանկյունից, ինչպես նաև մշակել ու գործարկել ստանդարտ գործառնական ընթացակարգեր ու միջգերատեսչական համաձայնագրեր, որոնք կգործեն արտակարգ իրավիճակներում։

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել երկարամյա համագործակցության համար՝ ընդգծելով ծրագրի աջակցության կարևորությունը հատկապետ կոռոնավիրուսային համաճարակից և պատերազմից հետո։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման փուլերը՝
Իրազեկման և ներգրավման փուլ,
Երկրի կարողությունների գնահատման փուլ,
Երկրի կարողությունների հզորացման փուլ
Տարված աշխատանքի գնահատման փուլ,
Գիտելիքի կառավարման փուլ։

Վաչե Տերտերյանը նշել է, որ ներկա իրավիճակում առավել նպատակահարմար է աշխատանքային խմբի ձևավորումը, որը կզբաղվի արտակարգ իրավիճակներում սոցիալական պաշտպանության մեխանիզմի և ընթացակարգի մշակմամբ, ինչպես նաև կիրականացնի փաստահավաք առաքելություն պետության ունեցած ռեսուրսների, անվտանգային խնդիրների և կարիքների գնահատման վերաբերյալ։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել քննարկումները և ձեռնամուխ լինել ծրագրի իրականացմանը։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան