Ներքին 3 տարի առաջ - 14:03 30-01-2023

Ոչ մի պետություն Իրանի դեմ լուրջ ռազմական բախման չի ուզում գնալ. մեդիագրոհ էր, լուրջ վնասներ չկան

«Դատելով այն հանգամանքից, թե որքան լավ աշխատեց իրանական ՀՕՊ համակարգը, Իրանը կարծես թե պատրաստ էր, որովհետև բոլոր հարձակումների փորձից հաջողվեց միայն մեկը, այսինքն՝ հետ կանգնեցվեց Սպահանի վնասումը և ինչ-որ գործարան այրեց։ Այսինքն՝ իրանական կողմը բավականին լավ պատրաստվել էր հարձակման»,- մեզ հետ զրույցում ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը։

Պատասխանելով հարցին, թե այժմ ի՞նչ իրավիճակ է Իրանում, կարելի է ասել՝ նմանատիպ հարձակումներ, հատկապես Իսրայելի կողմից, սովորական բնույթ են կրում. «Այսինքն՝ հասարակական վախ կամ պետական մասշտաբի որևէ բան չկար, ավելի դճվար իրավիճակ Իրանի համար ստեղծվել է հենց երկրաշարժից, որը եղավ նախօրեին»։

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք որևէ լայնամասշտաբ գործողություն կլինի՝ պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ, Արաբիայի անունից ամեն դեպքում նման հայտարարություն չի եղել, ավելի շատ Իրանի վրա մեդիագրոհ էր՝ վախի մթնոլորտ ստեղծելու հասարակության շրջանում։ Ոչ Իսրայելը, ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ տարածաշրջանային որևէ պետություն չի ցանկանա Իրանի հետ ռազմական գործողությունների գնալ, որովհետև Իրանը փոքր պետություն չէ, ռազմական առումով էլ ուժեղ է, հրթիռային իր ծրագրերով բավականին զարգացած էր։ Իսկ կորուստները, որը կրել են, չնչին է, գրեթե որևէ վնաս չի հասցվել Իրանին։ Հաջորդ օրերին էլ դժվար որևէ բան լինի, իսկ Իրան-Իսրայել հակամարտությունը երբեք չի դադարել ու չի էլ դադարելու»։

Հիշեցնենք, որ նախօրեին Իրանում ամբողջ գիշեր տարբեր քաղաքներում պայթյուններ են եղել: Անօդաչուներով հարձակումներ են եղել ռազմական օբյեկտնեի վրա: Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտնել է. «Այս գիշեր մենք որոշեցինք հարձակվել ահաբեկչական կազմակերպությունների վրա։ Մեր պատասխանը կլինի ուժեղ, արագ և ճշգրիտ: Ով ուզում է մեզ նեղացնել, մենք էլ նրան կցավեցնենք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով