Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:59 30-01-2023

16 աշխատողով 20 տեղեկանք եք ընդամենը սարքե՞լ. Երևանի քաղաքապետը բարկացավ

Հաշվետու ժամանակաշրջանում, մեկ շաբաթվա կտրվածքով, վարչական շրջանների կողմից եկամուտների վարչություն է ներկայացվել 1133 անձի ժամկետանց պարտավորութունների վերաբերյալ տվյալներ։ Ընդ որում՝ Մալաթիա վարչական շրջանում՝ 20-ը, Աջափյակում՝ 29-ը։ Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետարանի եկմուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը:

Քաղաքապետն էլ հետաքրքրվեց․ «Մալաթիան 20 անձի վերաբերյալ, էդ 20-նն էր, հաջորդ շաբաթ էլ չեք տալո՞ւ: Քանի՞ հոգի աշխատող ունի եկամուտների վարչությունում»։ Ի պատասխան նշվեց, որ հիշյալ վարչական շրջանի եկամուտների վարչությունն ունի 16 աշխատակից։

«16 հոգով 20 հատ տեղեկա՞նք են պատրաստել»,-արձագանքեց Հրաչյա Սագսյանը և Աջափնակ վարչական շրջանի ղեկավարից հետաքրքրվեց՝ քանի՞ աշխատող ունեն: Ի պատասխան նշվեց, որ 29 տեղեկանք են պատրաստել և 17 աշխատող ունեն։ «17 հոգով 29 հատ տեղեկա՞նք եք պատրաստել մեկ շաբաթվա մեջ: Մյուս վարչական շրջաններում, որ 100-ից ավելի տեղեկանք են սարքել, ո՞նց են սարքել»,- բարկանալով արձագանքեց Հրաչյա Սագսյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում