Ներքին 3 տարի առաջ - 22:44 25-01-2023

Երևանի ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 24-ին Ալեք Մանուկյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Մերսեդես»-ով հանդերձ ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի 37-ամյա մի բնակչի: Նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվել է առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով, և մոխրացած հետքերով ապակե գլանակ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Տղամարդը ներկայացվել է քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Ըստ աղբյուրի՝ նույն օրը Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են, որ Ֆրունզեի փողոցի շենքերից մեկի նկուղում մի խումբ երիտասարդներ պահում են զենք-զինամթերք: «Քրեական հետախույզները նշված նկուղում հայտնաբերեցին «Ֆ-1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով: Այնուհետև նույն նկուղում ձերբակալվեցին և բաժին տեղափոխվեցին 19-20 տարեկան չորս երիտասարդ: Նրանցից մեկը հայտնեց, որ նռնակն իրենն է:

Ըստ աղբյուրի՝ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նռնակի ձեռք բերման հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան