Ներքին 3 տարի առաջ - 22:32 25-01-2023

Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հունվարի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Դանիայի նորանշանակ դեսպան Անն Թովթ Սորենսենին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Սորենսենին պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ավանդը կունենա հայ-դանիական հարաբերությունների ամրապնդման և երկկողմ օրակարգի ընդլայնման գործում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգին առնչվող հարցերին, ներառյալ Եվրոպական Միության շրջանակներում գործընկերությանը՝ երկուստեք կարևորելով ԵՄ խորհրդի Հայաստան երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն գործուղելու վերաբերյալ որոշումը։

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը դեսպան Սորենսենին հանգամանորեն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող մարտահրավերները և ընդգծել միջազգային գործընկերների հստակ հայտարարությունների և գործուն քայլերի կարևորությունը` Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելու և արցախահայության էթնիկ զտումը կանխելու նպատակով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում