Ներքին 3 տարի առաջ - 19:59 25-01-2023

Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հունվարի 25-ին հրաման է ստորագրել՝ պաշտոնանկության վերաբերյալ։
Պաշտոնից ազատվել է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանը։

Վարդանյանն այս պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականի դեկտեմբերի 15-ից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով գլխավոր հարկադիր կատարող Ս. Մեղրյանի 2023 թվականի հունվարի 25-ի թիվ 01/08.1/2944-2023 գրությամբ ներկայացված առաջարկությունը և Ա. Վարդանյանի դիմումը.

Արթուր Արմենի Վարդանյանին 2023 թվականի հունվարի 26-ից ազատել գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնից»,-նշվում է հրամանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ