Ներքին 3 տարի առաջ - 12:01 25-01-2023

Ռուստամ Բադասյանն աշխատանքային այց է կատարել Բագրատաշենի մաքսակետ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի և հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանի հետ աշխատանքային շրջայց է կատարել Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժին՝ մաքսային ծառայության աշխատանքային գործընթացի կազմակերպմանը տեղում հետևելու նպատակով:

ՊԵԿ-ից հայտնում են, որ Կոմիտեի ղեկավարը և ԱԺ պատգամավորները շրջել են Բագրատաշենի անցակետի տարածքով, ծանոթացել են մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին, քաղաքացիների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման համար ստեղծված պայմաններին: Դիտարկվել են նաև սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացակարգերը:
Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ տնտեսվարողների համար սահմանային անցակետերով դյուրին և արագ տեղաշարժի ապահովումը Պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթություններից է, և Կոմիտեն շարունակական աշխատանքներ է իրականացնում սահմանահատման գործընթացների դյուրացման և թվայնացման ուղղությամբ:

Աժ պատգամավորներին ներկայացվել են նաև Բագրատաշենի մաքսակետի ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը, էլեկտրոնային նոր ծրագրերի ենթահամակարգերի ներդրման ընթացքը, որոնց արդյունքում նախատեսվում է դյուրացնել սահմանահատման գործընթացը, բարձրացնել մաքսային գործառույթների և հսկողության արդյունավետությունը: Միաժամանակ մաքսային բարեփոխումների արդյունքում էապես կկրճատվի մաքսային գործառնությունների վրա ծախսվող ժամանակը, ինչը հնարավորություն կտա տնտեսվարողներին մաքսակետում ավելի կարճ ժամկետում ավարտել մաքսային ձևակերպումներին առնչվող գործընթացները:

Բագրատաշենի մաքսակետի ենթակառուցվածքների արդիականացումն իրականացվում է մաքսային ծառայությունում մեկնարկած բարեփոխումների շրջանակում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում