Ներքին 3 տարի առաջ - 23:44 23-01-2023

Հրդեհված զորամասն առիթ էր, որ բորենիների ինչ-որ խումբ թիրախավորի բանակը. Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդիմության մասին

«Սա առիթ է, որ բորենիների ինչ-որ խումբ թիրախավորի բանակը։ Իհարկե, այս խնդիրները հենց բանակինն են, բայց պետք է ցույց տան իսկապես շատերը, որ բանակի կողքին են»,-Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ԱԺ խաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Քոչարյանի խոսքով՝ քաղաքացիների խմբերին ոչ մեկը չի մերժում, բայց խորհրդարանում կան ընդդիմության դաշտը լրացրած քաղաքական գործիչներ, որոնք որևէ բան չեն ձեռնարկում. «Պետք է իրենք ոչ թե առաջնորդվեն պայմանների նկարագրությամբ, այլ ըստ ռազմական անհրաժեշտության, ու քննարկումների արդյունքում մենք թշնամուն ցույց տվեցինք, թե ինչ պայմաններում ռազմական խնդիրներ իրականացնող միավոր պետք է լինի, որի նկատմամբ պետք է ուշադիր լինել»։

Քոչարյանի խոսքով՝ այդպիսի զորամասային պայմաններ ունեցել ենք նաև իննսունական թվականներին Քարվաճառում. «Եթե այդ զորամասն այդտեղ գտնվում է 2020 թվականից, մենք պետք է նաև շատ լավ իմանանք, որ այդտեղ զորամասի հրամանական կետը, որն այսօր գոյություն չունի, ինչու է տեղակայված այդտեղ։ Բոլորն ասում են, որ բանակի կողքին կանգնած են ու մտահոգ, բայց երբ գալիս է ռեալ բանակի կողքին կանգնելու ժամանակը, այդ ռեսուրսն անհետանում է»։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ