Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 17:36 23-01-2023

Եվրամիության խորհուրդը հաստատել է քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում

ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը` Կովկասում կարգավորմանը նպաստելու համար: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի՝ երկուշաբթի տարածած հայտարարության մեջ։

«Եվրամիության խորհուրդը (արտգործնախարարների մակարդակով) այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծման մասին, որի նպատակն է լինելու բարձրացնել վստահությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում և ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող պայմաններ»,- ասված է հայտարարությունում։

ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ ԵՄ առաքելության ստեղծումը «նոր փուլ է բացում Հարավային Կովկասում ԵՄ ջանքերում»։

«Առաքելության մանդատն է իրականացնել մշտական պարեկություն և (Բրյուսելին) զեկուցել իրավիճակի վերաբերյալ, ինչը կբարձրացնի ԵՄ-ի կողմից տեղում իրավիճակի ըմբռնումը: Առաքելությունը կնպաստի Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդական ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ։

Առաքելության մանդատը նախատեսված է երկու տարով, նրա ղեկավարը կնշանակվի մոտ ապագայում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում