Ներքին 3 տարի առաջ - 19:35 22-01-2023

Անհայտ անձը սահմանամերձ գյուղում ծակել է անվադողերը, վառել անասնակերը և դիմել փախուստի

Համացանցում շրջանառվում է տեղեկություն, որ հունվարի լույս 21-ի գիշերը անհայտ անձը Բերդ համայնքի սահմանամերձ Մովսեսի թաղամասերից մեկում ժամը 02։30-ի սահմաններում ծակել է կայանած բազմաթիվ ավտոմեքենաների անվադողերը, վառել անվասայլակի մեջ դարսված անասնակեր խոտը։ Հունվարի լույս 22-ի գիշերն էլ նույն թաղում իր տան երկրորդ հարկից իջնելով՝ Մովսեսի բնակիչներից մեկը նկատել է անծանոթի, տագնապած հարցրել է՝ ո՞վ ես, անծանոթը փախուստի է դիմել։

Մովսեսի բնակիչները, ովքեր այս դեպքերի կապակցությամբ դիմել են ոստիկանություն, մտադիր են իրենց ուժերով գյուղում գիշերային հերթապահություն սահմանել:

«Հնարավոր է՝ թուրք լինի, ոչ մի բան չենք բացառում։ Ոմն մեկը գյուղում ծակել է անվադողերը, վառել անասնակերը և դիմել փախուստի։ Կոմբայնի ակերն է ծակել, մի խոսքով ոչ մի բան չենք բացառում, քննություն լինի՝ կպարզենք», - Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի գյուղապետ Զավեն Պապյանը՝ ի պատասխան մեր այն հարցադրման, թե արդյո՞ք ճշտված է անձի ինքնությունը, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ որևէ պաշտոնական տեղեկատվություն դեռ դեպքի վերաբերյալ չկա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով