Ներքին 3 տարի առաջ - 16:50 22-01-2023

Ավինյանի՝ ավտոբուս փորձարկելու չզսպվող երջանկությունը` ողբերգության ֆոնին. էժան փիառի գայթակղությունը


MAN ավտոբուսները շարունակում են ժամանել Երևան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։


«Այսօր Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի, ՎԶԵԲ երևանյան ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացիի, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Դեյվիդ Քալընի և Երևանի առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի հետ այցելեցինք ավտոբուսների հավաքակայան և փորձնական երթուղով փորձարկեցինք նոր ավտոբուսի հարմարավետությունը Երևանի փողոցներում: Մարտի 1-ից արդեն մեր քաղաքացիներն իրենք կգնահատեն երթուղի դուրս եկող MAN ավտոբուսները»,-գրել է նա՝ երջանիկ դեմքի արտահայտությամբ հենց այն օրը, երբ հունվարի 19-ին՝ 1։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում ողբերգական պատահարի արդյունքում հրդեհված ՀՀ ՊՆ N զորամասի այրվելու հետևանքով՝ 15 զոհ ունեցանք։



Հասկանալու համար, թե արդյո՞ք ողբերգության ֆոնին սա իշխանության հերթական փիառ քայլը չէր, Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ. «Տարբեր տեսչությունների աշխատանքների հետ կապված էլ անգամ, կարող եմ մի բան ասել, որ իրականում սրբություն է պետք ունենալ, իսկ մեզ մոտ, առհասարակ, պաշտոնական էջեր վարելու հետ կապված պրոֆեսիոնալներ չեն աշխատում՝ աշխատեցնելու դրանք։

Ինքս անցել եմ նման դասընթացներ, և առաջին պայմաններից մեկն է՝ նույնիսկ մասնավոր ընկերություններում, էլ չեմ ասում, եթե դու համայնք կամ պետություն ես ներկայացնում, որ եթե տեղի է ունենում որևէ արտառոց բան կամ առավել ևս ողբերգություն, դու պետք է արձագանքես, առավել ևս չտեղադրես այլ թեմայով ցանկացած բան։

Իսկ տեսե՞ք, օրինակ,, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դեսպանատները, նույն օրինակով միակ գրառումը, որ իրենք արեցին՝ իրենց ցավակցական ուղերձներն էին, դա ընդհանուր կանոն է։ Ես ինքս էլ էի այդ օրը նկատել ու ինքս էլ զայրացա, և ոչ միայն դա էր, այլ բան ևս նկատեցի, որը գրել էր վարչական շրջանի ղեկավարներից մեկը, նկատողություն եմ գրել, ես չեմ կարծում, որ նրանք վատ չեն զգացել կամ չեն ապրումակցել, բայց պարզապես, ես կարծում եմ, որ դա գիտելիքների պակաս է, սոցիալական ցանց վարելու կուլտուրա ինչպես նաև։

Չեն հասկանում, քթածակ կոչվածն է, որը սոցիալական ցանց վարողները չունեն, դա ամենապատասխանատու գործերից մեկն է, որը կոչվում է հենց հանրային կապեր, իսկ այդ ոլորտում մեզ մոտ տոտալ խայտառակություն է տիրում, այդ թվում քաղաքապետարանում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան