Ներքին 3 տարի առաջ - 15:21 22-01-2023

Արցախի սուպերմարկետներից մեկում միայն վեց շիշ հյութ կա, մի քանի կգ նպարեղեն. բլոկադայի 42-րդ օրը


Այսօր Արցախում լրացավ բլոկադայի 42-րդ օրը։ Արդեն սովորական դարձած քաղցած օրեր, վաղուց վերջացած վառելափայտ, անջատված գազամատակարարում ու անորոշություն.... Սա է այսօրվա այցախցու առօրյան։

Արցախցիները, չնայած նրան, որ անկոտրում են, միևնույն է, նեղվում են սուպերմարկետների դատարկությունից ու մի քանի կգ նպարեղենի, ձվի ու հացի համար անվերջանալի հերթերից։

Համացանցում կիսվում են միմյանց հետ, թե ո՞ւմ տանն ինչ է մնացել, վերջին բացված պահածոն միմյանց ցույց տալիս, անգամ կատակներ անում, երբ, օրինակ՝ ադրբեջանցիներն օրեր առաջ ինտերնետի մալուխը կտրել էին, իրենք էլ զրկված էին հաղորդակցվելու իրավունքից, մի արցախցի, ում ծնունդը հենց այդ օրն էր, գրել էր, որ թշնամին իրեն զրկել է ծնդդյան շնորհավորանք ստանալու իրավունքից...

Oragir.News-ն առանձնացրել է մի քանի լուսանկարներ Ստեփանակերտի մի սուպերմարկետից, որտեղ մնացել է միայն վեց շիշ բնական հյութ և մի քանի տոպրակ՝ նպարեղեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան