Միտք Ներքին 3 տարի առաջ - 11:46 22-01-2023

Հարց է առաջանում՝ դո՞ւր է գալիս Ադրբեջանի քաղաքականությունը իր երկրի քաղաքացիներին, գո՞հ են արցախյան անմեղ երեխաների տառապանքներից․ Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական, Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ադրբեջանական գործողություններին՝ ընդդեմ Արցախի։

«Նման քաղաքականությունը շատ նման է մարդկանց խոշտանգումների, երբ խոշտանգումներն ու ծեծը որոշ ժամանակ ընդհատվում են, հետո նորից վերսկսվում։

Հարց է առաջանում՝ դո՞ւր է գալիս այս քաղաքականությունը Ադրբեջանի հասարակ ու շարքային քաղաքացիներին։

Գո՞հ են արցախյան անմեղ երեխաների տառապանքներից: Սա նրանց համար բարեպաշտ արա՞րք է, թե՞ մեղք։ Արդյո՞ք Ադրբեջանի շարքային քաղաքացիներն ավելի երջանիկ կլինեն, եթե այս ամենի պատճառով անմեղ երեխա կամ ծեր մարդ մահանա։ Երբևէ մեղքը կներվի՞։

Այս հարցերը ոչ միայն փիլիսոփայական են, այլև բավականին գործնական, կենսական։ Ի վերջո, կյանքը և պատմությունը շատ հետաքրքիր և անկանխատեսելի հասկացություններ են…»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ արդեն 42 օր շրջափակման մեջ գտնվող Արցախում երեկ կրկին անջատել են գազամատակարարումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»