Ներքին 3 տարի առաջ - 10:12 21-01-2023

Պետական համակարգը՝ անհաղորդ 15 զինվորի մահվանը

Թվում էր, թե այս օրերին պետական համակարգը նոն-ստոպ ռեժիմով պետք է զբաղվեր 15 երիտասարդի կյանք խլած զորամասի կացարանի դեպքի քննությամբ, ուսումնասիրմամբ, բայց այս ողբերգությունները ավելի շատ շարքային քաղաքացիներիս վրա են ազդում, քան իշխանությունների։ Ասվածի վկայությունն է այն որ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը լուրջ դեմքով երկու օր է տարատեսակ խորհրդակցություններ է անցկացնում, մեկ թմրամիջոցների հարցը քննարկում, մեկ վարորդական վկայականների։ Փոխարենը մինչեւ այս պահը չեն հայտնել սգո օր հայտարարելու մասին, չեն հայտնել դեպքի քննության մասին մանրամասն տվյալներ, ուսումնասիրության արդյունքներ։

Թերեւս պետք չէ զարմանալ, եթե առողջապահության նախարարը վիրավոր զինվորներին չի այցելել, Աննա Հակոբյանի հետ Իրանում հյուրախաղերի է, իսկ Սուրեն Պապիկյանը դեպքի վայր չի այցելել, ինչու պետք է Փաշինյանը առանձնակի իրեն կոտորեր։ Փոխարենը դատախազությունը որոշել է արագ-արագ Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկել, մեղադրանք առաջադրել, ինչու ոչ՝ կալանքի համար նաեւ դատարան դիմել։

Տպավորություն է, թե այս դեպքը Սեյրան Օհանյանի օրոք է եղել եւ շտապ անհրաժեշտություն է առաջացել նրան ազատությունից զրկելու։ Մինչ հասարակությունը Սուրեն Պապիկյանի հրաժարականն է պահանջում, օրվա իշխանությունները նորից նախկիններին են փորձում մեղադրյալ դարձնել։ Իսկ մենք միամտաբար սպասում էինք, թե տարբեր պետական մարմիններում պետք է այս դեպքով խորհրդակցություններ լինեին, հասարակությանը ծանուցումներ ներկայացնեին, լրացուցիչ ուսումնասիրություններ իրականացնեին եւ հաջորդող, հետեւող գործողություններ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»