Ներքին 3 տարի առաջ - 23:39 20-01-2023

Բրիգադի օղակի բոլոր պատասխանատուներն ազատված են պաշտոնից. երեկ նոր հրամանատարներ են նշանակվել. Արծրուն Հովհաննիսյան

«Իրականում դուք երեքը կարդացիք, բայց ասեմ ձեզ, որ սկսած տվյալ ստորաբաժանման դասակի հրամանատարներից՝ այսինքն՝ ամենաառաջին պատասխանատուից՝ դասակի հրամանատարներից, հետո վաշտի հրամանատար՝ ծառայության պետ, և բրիգադի օղակից մինչև բանկային կորպուսի օղակ, այսինքն՝ օպերատիվ օղակի համանատարություն՝ մեծ թվով պաշտոնանկություններ են եղել։ Իհարկե, տեղի է ունեցել աննախադեպ ողբերգություն ու հրամանատարության հրաժարականներն օրինաչափ են ամբողջ աշխարհում, ու դա պիտի լիներ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով դեպքի առիթով հրաժարականներին, ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի խոսքով՝ օպերատիվ և ռազմավարական օղակի հրամանատարներ կան, որոնք ոսկե կադր են բանակի համար, իրենց կորցնելը բանակի համար շատ թանկ հաճույք է, իրենք էլ ամենաառաջին պատասխանատուն չեն բնականաբար, բայց բնականաբար, իրենք ունեն իրենց պաշտոնի շրջանականերում պատասխանատվություն, պարտականանության, մարտավարության, և այլ խնդիրների կատարման համար։

«Դա օրինաչափ է, ու մի հոգի չի մահացել, այլ՝ տասնհինգը, որը, աննախադեպ պատմություն է։ Իսկ օպերատիվ օղակի այն հաճույքն է, որին ոչ թե մեկ տարով ենք պատրաստում, այլ՝ քսան ՝ գնդապետ, փոխգնդապետ։ Դուք կարդացել եք, որ չորս հինգն են եղել այդ օղակից, և բրիգադի օղակի բոլոր պատասխանատուներն ազատված են պաշտոնից։ Իսկ երեկ էլ արդեն շատ արագ նշանակում տեղի ունեցավ բանակային կորպուսի հրամանատարի և բարեբախտաբար մեր ազգային հերոսը՝ Գարեգին Պողոսյանն է նշանակվել, ճիշտ որոշում էր դա, ու բոլոր հաստիքներում էլ նշանակված են մարդիկ ու այնպիսիները, որոնք այդ կորպուսից աճած կադրեր են, որպեսզի էլ կառավարման խնդիր չունենանք»։

Հիշեցնենք, որ hունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով