Ներքին 3 տարի առաջ - 12:47 20-01-2023

Ի հիշատակ հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների Հանրապետությունում սուգ կհայտարարվի՞

15 զինծառայողի կյանք խլած հրդեհի դեպքով կառավարությունը դեռևս սուգ չի հայտարարել։

Oragir.News-ը Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից ճշտեց, թե արդյոք սուգ հայտարարվելո՞ւ է և ե՞րբ։

«Եթե նման բան լինի՝ այդ մասին բոլորը կիմանան, այս պահին լրացուցիչ տեղեկություն չեմ կարող հայտնել»,-պատասխանեց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ կառավարությունը վերջին անգամ սուգ էր հայտարարել 2022 թվականի օգոստոսի 17-18-ը՝ ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի։ Պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 14-ին։ Միայն 2 օր անց էր Փաշինյանը համապատասխան որոշումն ստորագրել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ