Ներքին 3 տարի առաջ - 20:15 19-01-2023

Դագաղների մոտ նկարվելու բարի ավանդույթը շարունակվում է. հայոց փոխնախարարը և վրաց դերասանը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Եղիսաբեթ 2-րդ թագուհու հուղարկավորությանը վերջինիս հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու միջադեպը դեռ չմարսած՝ այսօր արդեն նմանատիպ մեկ այլ միջադեպի ականատես եղանք:

Մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը հունվարի 18-ին գործուղվել է Վրաստան՝ մասնակցելու Վախթանգ Կիկաբիձեի հոգեհանգստի և վերջին հրաժեշտի արարողություններին:

Այսօր արդեն ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ կից լուսանկարներով, որոնցից մեկում էլ Խզմալյանը լուսանկարվել է դագաղի կողքին։

Հավանաբար իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչներն են նկատել, որ լուսանկարի բացակայության դեպքում հանրությունը կարող է չհավատալ եղելությանը։ Բայց հուղարկավորություններին մասնակցելիս լուսանկարվելն այդքան էլ լավ գաղափար չէ։ Հուսանք, դագաղի կողքին պարտադիր լուսանկարվելը մերօրյա իշխանությունների որդեգրած քաղաքականության պարտադիր մասնիկ չի դառնա։

Ուշագրավ մեկ դիտարկում ևս առանձնացնենք։ Հետաքրիր է՝ ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություններ տարածելուց առաջ գոնե վերընթերցո՞ւմ է այն։ Կամ, եթե վերընթերցում են, և ամեն բան անթերի է նրանց կարծիքով, ադ դեպքում վրաց դերասան գրելուց հետո ինչո՞ւ չեն գրում, օրինակ, հայոց փոխնախարար Արայիկ Խզմալյան։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան