Ներքին 3 տարի առաջ - 20:09 19-01-2023

Բանակում կատարվել է հանցագործություն, որը հաջողությամբ պարտակվում է․ փաստաբան

«Քանի բոլորը զարմանում ու մեղավորներ են փնտրում բանակում տեղի ունեցած ողբերգության համար` հիշեցնեմ, որ 2021 թվականի մայիսի 14-ից մինչ այս պահը չբացահայտված հանգամանքներում նույն ուղղությունից անհետացած զինվոր ունենք` ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանը, սակայն որևէ մեկն առ այսօր ոչ պատասխանատվության է ենթարկվել, ոչ էլ քննություն է տարվում այդ ուղղությամբ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Լուսինե Վիրաբյանը։

«Ավելին` գործով միակ մեղադրյալը շարունակում է մնալ անհետացած ժամկետայինը։ Ուրիշ ոչ ոք, և ոչ մի բանի համար մեղավոր չէ, պատասխանատու չէ (համենայնդեպս` քննչական կոմիտեն և գլխավոր դատախազությունը այդ կարծիքն ունեն)։

Բանակում փաստացի կատարվել է հանցագործություն, որը հաջողությամբ պարտակվում է դատախազության և քննչական կոմիտեի կողմից` գործի քննությունը շեղելու, քրեական հետապնդում չիրականացնելու միջոցով։

Պաշտոնապես և հրապարակայնորեն զգուշացնում եմ. պետությունը 2 տարի շարունակ ամեն ինչ անում է, որ ծնողը լինի իր երեխայի գործով և քննիչը, և դատախազն ու դատավորը։

Անպատժելիությունը միշտ էլ հանգեցնում է նոր ու ավելի ծավալուն հանցանքների»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում