Արտաքին 3 տարի առաջ - 16:50 19-01-2023

Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան ձգտում է խաղաղություն հաստատել Ուկրաինայում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան ձգտում է խաղաղություն հաստատել Ուկրաինայում, բայց ամեն ինչ չէ, որ կախված է իրենից։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Չավուշօղլուն այս մասին ասել է Վաշինգտոնում թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ։

Չավուշօղլուն շեշտել է, որ Թուրքիայի ջանքերի շնորհիվ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված դիմակայության հենց սկզբում որոշակի առաջընթաց գրանցվեց բանակցությունների անցկացման հարցում։ Նա միևնույն ժամանակ ափսոսանք է հայտնել, որ ներկայումս պայմանները փոխվել են՝ավելի են խճճվել, արյունահեղությունը ձգվել է, օրակարգում ուրվագծվել են նոր ասպեկտներ։

Թուրք պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը և ռազմական գործողությունների դադարեցումը մի հարց է, որը կախված չէ միայն Անկարայի ջանքերից, որը ճգնաժամի հենց սկզբից ձգտում է միջնորդել հանուն Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության հաստատման։

«Մի կողմից Անկարան միջնորդական ջանքեր է գործադրում հակամարտությունը դադարեցնելու համար, իսկ մյուս կողմից՝ ձգտում է կանխել ավելորդությունները Սևծովյան հացահատիկի նախաձեռնության իրականացման ճանապարհին, կազմակերպել գերիների նոր փոխանակումներ, կանխել. Զապորոժյեի ատոմակայանի անվտանգությանը սպառնացող ռիսկերը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումը»,- ասել է նա։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Ուկրաինայի թեման շոշափվել է նաեւ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ ընթացիկ բանակցությունների ընթացքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի