Ներքին 3 տարի առաջ - 11:20 19-01-2023

Վաշտում հրդեհը անզգուշությո՞ւն էր. իրավասու անձինք պարտավոր են փարատել հասարակության կասկածները

Առավոտը սկսվեց կրկին սարսափելի լուրերով․ վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, կան վիրավորներ:

Ինչպես ասում են՝ ամեն ինչ լավ էր, միայն սա էր մեզ պակասում․ պատերազմին, դրանից հետո ինչքան զոհեր ունեցանք ԶՈՒ-ում, և «անզգուշության» հետևանքով կրկին զոհեր ունենալը մարդու ուղեղում չի տեղավորվում:

Արդեն տեղեկություններ կան, որ ՊՆ-ում մի շարք ազատումներ կլինեն՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյան, 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Սերգեյի Մախսուդյան, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետ՝ գնդապետ Շիրազ Գևորգի Խաչատրյան, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ գնդապետ Արթուր Սերժիկի Օհանյան, ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Ռոբերտի Մազմանյան:

Բայց սա բավարար չէ,պետք է հանգամանորեն պարզվի, թե այս անձանցից ով ինչում է թերացել: Ազատումները, իհարկե, կարևոր են, սակայն դրանով մարդկանց չենք սփոփի:

Հատկապես, որ այս դեպքը բավականին կասկածելի է թվում և բազմաթիվ հարցեր է առաջացնում: Մասնավորապես, այդ ինչպես եղավ, որ վառարանից այսպիսի հրդեհ բռնկվեց և այսքան զոհ ունեցանք:

Վերջիվերջո, թերևս դա միակ զորամասը չէ, որտեղ վառարան կա ու եղել է, բայց այսքան տարիների ընթացքում նման դեպքերի մասին չենք լսել:

Ի՞նչ է, վառարաննե՞րը դարձան վտանգավոր, թե՞ զինվորները դարձան անզգույշ, նման տարրական հարցերը ԶՈՒ-ում տասնամյակներ շարունակ կարգավորված են եղել, այդ է պատճառը, որ անզգուշությամբ պատահարները մեզանում եղել են զենքի կանոնների խախտման տեսքով, ոչ հրդեհի, ու ոչ 15 մարդու կյանքի գնով: Սրանք հարցեր են, որոնք այսօր յուրաքանչյուրը քննարկում է և ցանկանում է ստանալ պատասխաններ:

Իրավասու մարմինները՝ ՊՆ, քննչական, ճիշտ կանեն օպերատիվ և համապարփակ ինֆորմացիա տալ՝ փարատելու օդում կախված կասկածները: Առանց այդ էլ, հասարակություն-պետություն հաղորդակցության մեջ վաղուց վստահություն և հավատ չկա, այնպես որ, այս կասկածները չպետք է զարմացնեն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան