Ներքին 3 տարի առաջ - 22:18 18-01-2023

Այդպիսի ֆորումի մասնակցելու համար պետք էր որոշակի կշիռ ներկայացնել, որը ՀՀ իշխանությունները չունեն․ քաղաքագետ

«Հայաստանի գործող վարչախումբը հասկացել է, որ այնտեղ ինքն անելիք չունի»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Սարո Սարոյանը՝ անդրադառնալով Դավոսում մեկնարկած «Համաշխարհային տնտեսական ֆորումին» Նիկոլ Փաշինյանի չմասնակցելու փաստին։

«Իրենք, ըստ երևույթին, հասկացել են, որ Հայաստանին հուզող ներկա խնդիրներն իրենց այդպիսի արտաքին հարաբերությունների դաշտում գործունեություն ծավալելու հնարավորություն չեն տալիս։ Իհարկե, նման կարգի բոլոր խորհրդաժողովները, որտեղ ներկա են աշխարհի քաղաքական շատ դեմքեր՝ կարևոր հարթակ են, որպեսզի երկկողմ կամ բազմակողմ հարաբերություններ ծավալվեն և փորձեն պաշտպանել տնտեսական շահերը»,- ասաց նա։

Այդուհանդերձ, քաղաքագետի խոսքով, այդպիսի ֆորումի մասնակցելու համար պետք է որոշակի կշիռ ներկայացնել, որը ՀՀ իշխանություններն այս պահին չունեն։

«Հայաստանն արդեն հետպատերազմյան շրջանում այլևս կշիռ չի ներկայացնում։ Իրենք էլ հասկանում են, որ այնտեղ որևէ ասելիք չեն ունենալու։ Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ այդտեղ մասնակցոթյունը շատ կարևոր է, բայց տվյալ դեպքում մեր պետության ղեկավարությունը չունի այն դիրքն ու դերը, որը կարող է ինչ-որ առումով Հայաստանի պերական շահերը սպասարկել կամ նոր շահեր ձեռք բերել և այլն»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի