Արտաքին 3 տարի առաջ - 18:02 18-01-2023

Պոլսո Հայոց պատրիարքարանը համայնքի անդամին բանադրելու վերաբերյալ հաղորդագրություն է տարածել

Պոլսո Հայոց պատրիարքարանը պոլսահայ համայնքի անդամ Լևոն Գագաչյանին բանադրելու (եկեղեցու շարքերից հեռացնել-խմբ) վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։ Ինչպես փոխանցում է թուրքական Հյուրիեթ պարբերականը, Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի նախագահությամբ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին կայացած հոգևոր ժողովի ժամանակ Լևոն Գագաչյանին մեկ շաբաթ ժամանակ է տրվել, ով անհիմն պնդումներ էր արել պատրիարքի և հոգևորականների հասցեին։

Հաղորդվում է, որ Գագաչյանը չի ապաշխարհել և այդ պատճառով հեռացվել է եկեղեցու շարքերից։

«Բանադրված անձը չի կարող օգտվել եկեղեցական որևէ ծառայությունից, և հանգուցյալը չի կարող թաղվել եկեղեցական կարգի համաձայն։ Նման անձը կամ անձինք չեն կարող մասնակցել Տիրոջ ընթրիքի արարողությանն ու ստանալ սուրբ հաղորդություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ պատրիարքարանը տեղեկացրել է, որ բանադրումը կարող է չեղարկվել, եթե տվյալ անձը կամ անձինք գիտակցեն իրենց սխալները, անկեղծորեն ապաշխարհեն և ներում խնդրեն եկեղեցու առաջնորդներից և ժողովի անդամներից։

«Որպեսզի դա տեղի ունենա, բոլոր բարենպաստ պայմանները պետք է հասունանան միասին։ Եկեղեցու ներսում և իր հայեցողությամբ, ապաշխարության և վերադարձի դուռը բոլոր ժամանակներում լայն բաց է բոլորի համար»,- հայտնել է պատրիարքարանը:

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Պոսլո Հայոց պատրիարքարան բանադրել է պոլսահայ համայնքի ներկայացուցիչ Լևոն Գագաչյանին, ինչը պոլսահայ համայքնում սկանդալ էր հասունացրել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում