Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:52 18-01-2023

Խաղաղության օրակարգը փաստաթուղթ չէ, այլ մտածողություն. վարչապետ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ իր գնահատմամբ՝ խաղաղությունը ռեֆորմ է․ «Ինչպես ցանկացած ռեֆորմ, խաղաղության օրակարգը նույնպես ունենում է դիմադրություն: Ինչպես ցանկացած ռեֆորմ, խաղաղության օրակարգը կարող է նաև ցավոտ տարրեր ունենալ: Ասեմ ավելին, իմ գնահատմամբ՝ խաղաղության օրակարգը չի սկսվում ստորագրության պահին, այլ ստորագրության պահից հետո, ինչպես ցանկացած ռեֆորմ: Հիմա այս պարագայում, դուք ինքներդ էլ նշեցիք, որ այդ ռեֆորմին կա դիմադրություն, այս դեպքում ո՞րն է ՀՀ հնարավորությունը, գործիքակազմը, մեթոդները՝ դիմակայելու կամ չեզոքացնելու դիմադրողականությունն այդ գործընթացին»,- հարցրեց պատգամավորը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ փորձեց հասկանալ հարցը, ապա պատասխանեց․

«Դուք ասացիք՝ խաղաղության օրակարգը ստորագրությունով չի սկսվում, այլ սկսվում է ստորագրությունից հետո, բայց եթե այդպես գնանք, խաղաղության օրակարգն իրականում փաստաթուղթ չէ, այն մտածողություն է և հարցերի որոշակի դիտանկյուն է, և այնպես չէ, որ այդ մտածողությունը հենց հիմա նույնիսկ բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են խաղաղության օրակարգի կողմնակից, այնպես չէ, որ մենք որդեգրել ենք այդ մտածողությունը: Դա էլ է ճանապարհ, և այդ ճանապարհն էլ հեշտ չէ: Եվ այդ ճանապարհը, որ ասում եք՝ դիմադրություն, իսկ ո՞վ է ասել, որ այդ ճանապարհին դիմադրությունը ենթադրում է պայքար, իսկ ո՞վ է ասել, որ այդ պայքարը մեր և ուրիշների մեջ է: Այդ պայքարը, առաջին հերթին, մեր և մեր մեջ է: Որովհետև ոչ մեկն էմոցիաներից զերծ չէ, ոչ մեկը պատմական հիշողությունից զերծ չէ: ՀՀ ցանկացած քաղաքացու ցանկացած մտահոգություն, զգացում, սեր և ատելություն մերն է: Եվ դա երևի ժողովրդի կողմից ընտրված իշխանության առանձնահատկությունն է, որովհետև մենք զգում ենք այնպես, ինչպես ժողովուրդն է զգում, մենք հասկանում ենք այնպես, ինչպես ժողովուրդն է հասկանում: Այդ ոլորտներում պայքարը մեր և ուրիշների մեջ չէ, մեզնից յուրաքանչյուրի մեջ է, թե մենք հարցերին, նախադասություններին, ձևակերպումներին, իրադարձություններին դեզինֆորմացիային և ինֆորմացիան ինչպես կըմբռնենք: Իմ ընկալմամբ, Հայաստանում մեր իրականության մեջ էդ պրոցեսը գնում է, բայց վատ լուրն էն է, որ մենակ մեզնով չէ: Ինչքան ոչ խաղաղության օրակարգն է Հայաստանին բերում սպառնալիքներ, խաղաղության օարակարգն էլ նենց չի, որ տենց նիրվանա է, այդտեղ էլ կան սպառնալիքներ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով