Արտաքին 3 տարի առաջ - 13:12 18-01-2023

Կիևում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են ՆԳ նախարարն ու նրա տեղակալը

Կիևի մարզում ուղղաթիռի կործանման հետևանքով 16 մարդ է զոհվել։ Զոհերի թվում են երկրի ՆԳՆ ղեկավար Դենիս Մոնաստիրսկին և նրա առաջին տեղակալ Եվգենի Էնինը, հայտնել է Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավար Իգոր Կլիմենկոն։

Ուղղաթիռը կործանվել է մանկապարտեզի և բնակելի շենքի մոտ, գրում է kommersant.ru-ն:

«Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ հայտնի է 16 զոհի մասին, որից 2-ը երեխաներ են։ Զոհերից 9-ը եղել է ուղղաթիռում։ 22 տուժած գտնվում է հիվանդանոցում, նրանցից 10-ը երեխաներ են»,- գրել է Կլիմենկոն ֆեյսբուքյան իր էջում։

Թե ինչն է եղել վթարի պատճառը, դեռևս հայտնի չէ։

Դենիս Մոնաստիրսկին Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ղեկավարն էր 2021 թվականի հուլիսի կեսերից։ Նույն թվականի օգոստոսի վերջին նրա տեղակալ է նշանակվել Եվգենի Էնինը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում