Ներքին 3 տարի առաջ - 21:54 17-01-2023

Չե՛ք մարսելու․ Արծվիկ Մինասյանը՝ իշխանությանը

«Հայաստանի գործող իշխանությունը, իր էությանը համապտասխան, սկսել է հերթական արշավը՝ հայրենիքի պաշտպանության դիրքերում գտնվող անձանց և ուժերի հանդեպ։ Այս էլ արդեն որերորդ փուլն է, որ իրականացվում է քաղաքական հալածանքների գործողություններ Դաշնակցության, Դաշնակցականների ու համակիրների նկատմամբ»,-այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Ինչպես տեղյակ եք, անցյալ շաբաթ ապօրինի հետապնդման իրականացման շրջանակներում ոչ միայն խուզարկություններ, այլ նաև կալանավորման որոշումներ են կայացվել դաշնակցականների նկատմամբ, ընդ որում՝ մեկ դաշնակցական կալանավորված է այս պահին, և սա այն դեպքում, երբ հայտնի հրապարակունը տեղի ունեցավ ԱԱԾ տնօրենի, վարչապետի և ՀՔԾ պետի մասնակցությամբ հայտնի գործի շրջանակներում դատավորի մասին, քրեական հետապնդում են հարուցում ոչ թե խոսակցության ընթացքում առերևույթ հանցագործության ուղղությամբ, այլ գաղտնալսումը օրինական, թե անօրինակ լինելու մասին։ Ու այսօր հանկարծ քրեական հետապնդումներ են սկսվում այսօր ոչ թե գաղտնալսումների օրինականության կամ անօինականության ուղղությամբ, այլ արդյո՞ք այդ մարդիկ, որ խոսում էին, հնարավո՞ր է գտնենք մի տեղեկություն՝ քրեական գործ կարելու համար։ Սա իրական պատկերն է այս իշխանության։

Իշխանություն, որը գալիս էր ամպագորգոռ հայտարարություններ անելով ժողովրդավարության, իրավական պետության, դատարանների անկախության մասին, բայց ինքը դարձավ հրեշը, դատարաններին պարտադրողը, ինքը դարձավ սեփական քաղաքական թիմին դատավորների կարգողը և դարձավ մեր երկրի՝ Արցախի և Հայաստանի կործանման սկիզբը դնողը։

Միևույն է չե՛ք մարսելու, որովհետև 133 տարի ՀՅԴ-ի նկատմամբ ամենատարբեր իշխանություններ փորձել են հալածել, բայց Դաշնակցությունը կա, եղել է և լինելու է, որովհետև այն ծնվել է, սնվել է և ապրում է սեփական ժողովրդի հոգսերով և մեր ժողովրդի թև ու թիկունքն է։ Ինչքան էլ փորձեք ճնշել, զնդանները նետել, միևնույն է՝ ազգայինը հառնելու է»,- եզրափակեց իր խոսքը պատգամավորը նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ