Արտաքին 3 տարի առաջ - 21:06 17-01-2023

Բաքուն կասեցրել է ամերիկյան որոշ ընկերությունների գործունեությունը՝ Լեռնային Ղարաբաղին ծառայություններ մատուցելու համար. Պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության Տնտեսական և գործարար հարցերի բյուրոն թարմացրել է Ադրբեջանում ներդրումային կլիմայի վերաբերյալ տվյալները: Այս մասին հաղորդում է «Լուրերը»։

Անդրադարձ է կատարվել նաև 2020 թ. 44-օրյա պատերազմին: Նշվել է, որ ռուսասկան կողմի միջնորդությամբ հաստատված հրադադարը հիմնականում պահպանվում է, սակայն լարվածությունը շարունակում է մնալ բարձր, հատկապես միջազգային սահմանի երկայնքով, որը լիովին սահմանազատված չէ:

Շեշտվել է, որ Ադրբեջանի կառավարությունը կասեցրել կամ սպառնացել է դադարեցնել ամերիկյան ընկերությունների գործունեությունն Ադրբեջանում, որոնց արտադրանքը կամ ծառայությունները մատուցվում են Լեռնային Ղարաբաղի տարածքում, ինչպես նաև արգելել է Լեռնային Ղարաբաղ այցելած որոշ անձանց մուտքն Ադրբեջան։

«ԱՄՆ կառավարությունը չի կարող հրատապ ծառայություններ տրամադրել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, քանի որ այնտեղ մուտքը սահմանափակ է»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարության կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում