Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:53 17-01-2023

Ինչպիսի ճակատագիր ունենա Արցախը, այնպիսի ճակատագիր ունենալու է համայն հայությունը․ Դավիթ Բաբայան

Արցախի ճակատագիրը սերտորեն կապված է հայ ժողովրդի ճակատագրի հետ։ Ինչպիսի ճակատագիր ունենա Արցախը, այնպիսի ճակատագիր ունենալու է համայն հայությունը, Մայր Հայաստանը և Սփյուռքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահի նորանշանակ խորհրդական Դավիթ Բաբայանը։

Բաբայանն անդրադարձավ իր նշանակմանը՝ շեշտելով, որ արդեն քառորդ դար աշխատել է պետական ոլորտում։

«Սա մի հատված է այն պայքարի, որը մենք պարտավոր ենք իրականացնել։ Պետք է շատ լավ հասկանանք, որ այս ծանր պահին մեր ժողովրդին պետք են պրոֆեսիոնալ, հայրենասեր կադրեր, դրանից շատ բան է կախված։ Պետական կառույցում ընդգրկված լինելը՝ հատկապես պատասխանատու պաշտոնում, հնարավորություն է տալիս շփվել աշխարհի հետ և պրոֆեսիոնալ ձևով ներկայացնել բոլոր խնդիրները, սպասելիքները, նաև աշխատել, որ մեր շահերը կարողանանք ներկայացնել տարբեր ատյաններում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով