Ներքին 3 տարի առաջ - 20:46 17-01-2023

Հռոմի Պապին ներկայացվել են Արցախի հուշարձանների ու Բերձորի միջանցքի խնդիրները․ Մայր Աթոռի բացառիկ պարզաբանումը

Նախօրեին հայտնի դարձավ, որ Հռոմի Պապը հանդիպել է Ալիևի հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանն անդրադարձ է եղել Ադրբեջանի մշակութային ժառանգության ու հուշարձանների պահպանության համատեղ համագործակցությանը։

Oragir.News-ը Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Ամենայն Հայոց Կաթողիկոսը կամ Վատիկանում Մայր Աթոռի ներկայացուցիչը Հռոմի պապին ներկայացրել են Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման կամ Բերձորի միջանցքի ապաշրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները։

Տեր Եսային հայտնեց, որ հիշյալ համագործակցության մասին իրենք իրազեկված են․ «Սակայն հարցի հասցեատերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չէ։ Մայր Աթոռը Վատիկանի հետ մշտական կապի մեջ է։ Ինչպես գիտեք, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում ունի հատուկ ներկայացուցիչ։ Մայր Աթոռը Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի և հատուկ ներկայացուցչի միջոցով մշտական կապի մեջ է Վատիկանի հետ և սերտ գործակցում է նաև մեզ հուզող այսօրվա մարտահրավերների և խնդիրների շուրջ»։

Հարցի առնչությամբ մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, սակայն ինչպես նախորդ բոլոր դեպքերում՝ նախարարի մամլո խոսնակ Վահան Հունանյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ