Ներքին 3 տարի առաջ - 16:51 17-01-2023

Սերգեյ Ատոմյանն արդարադատության նախարարին ներկայացրել է 2023 թվականի առաջին եռամսյակում նախատեսված աշխատանքները

Այսօր՝ հունվարի 17-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Քրեակատարողական ծառայության պետ, Արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը, պետի տեղակալներ, Արդարադատության գնդապետներ Ամբակում Գրիգորյանը, Թադևոս Նալբանդյանը, Արտակ Առուստամյանը և Ծառայության գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանը:

Սերգեյ Ատոմյանը նախարարին ներկայացրել է 2023 թվականի առաջին եռամսյակում իրականացվելիք ծրագրերը, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում կառավարման նոր մոդելի ներդրման նախագիծը, հիմնարկների անվտանգության և պահպանության ապահովման բաժինների գործառույթների միավորման միջոցով, ինչը թույլ կտա ապահովել քրեակատարողական հիմնարկների առավել բարենպաստ և բնականոն աշխատանքները:

Քրեակատարողական հիմնարկներում օպերատիվ իրավիճակն ավելի վերահսկելի դարձնելու նպատակով առաջարկվել է նաև ստեղծել Ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչություն:

Ծառայության պետի կողմից անդրադարձ է կատարվել նաև քրեակատարողական ծառայողների նոր ատեստավորման համակարգին, ինչը կնպաստի թափուր հաստիքները որակյալ կադրերով համալրելուն:

Քրեակատարողական ծառայության պետի տեղակալներն ու գլխավոր քարտուղարն իրենց հերթին Գրիգոր Մինասյանին ներկայացրել են 2022 թվականի գործունեության արդյունքները, իրականացված բարեփոխումները և թիրախային ծրագրերը:

Ամփոփելով հանդիպումը՝ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ քրեակատարողական ոլորտում իրավիճակը բարելավելու, ինչպես նաև ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու համար հիմնական նպատակը պետք է լինեն ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների ներդրումը, քրեական ենթամշակույթի վերացումն ու կրկնահանցագործությունների կանխումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»