Ներքին 3 տարի առաջ - 15:12 17-01-2023

Երևանյան լճի տիղմը մաքրվել է, իրականացվում են ջրալցման աշխատանքներ․ քաղաքապետարան


Երկար ժամանակ է, ինչ Երևանյան լճի տարածքում ջրի մակարդակն իջեցված էր: Oragir.News-ին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից հայտնեցին, որ այն դատարկվել էր մաքրման և բարեկարգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

«Դա համայնքին է պատկանում, և լճի մաքրման աշխատանքներն իրականացվում են քաղաքապետարանի ծրագրով, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի անմիջական վերահկողության ներքո»,- նշեցին լրատվության վարչությունից։

Մեզ տեղեկացրեցին, որ անցած տարի մաքրման ավելի լայնածավալ աշխատանքներ են իրականացվել և ջրի մակարդակն իջեցվել է նորմայից շատ, որպեսզի չորանա՝ տեխնիկա օգտագործելու համար։

«Երևանյան լիճը դատարկվել է տիղմի և կեղտի մաքրման աշխատանքների իրականացման, ինչպես նաև հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ իրականացնելու նպատակով»։

Նշենք, որ Երևանյան լճի ջրալցման աշխատանքները նախատեսվել է իրականացնել արդեն 2023 թ․-ի հունվարից։

Հիշեցնենք, որ երեկ՝ քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգները չորացնելու նպատակով: Տարածքից 8 հա-ից ավելի եղեգ է հանվել: Այս տարի ևս նախատեսվում են եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ իրականացնել Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ ընկած հատվածում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ