Ներքին 5 տարի առաջ - 23:27 22-07-2021

2022թ. կհեռացվի Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքներում կուտակված 13 հազար տոննա աղբը․ EcoLur

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է 2022թ. Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքներում մեծածավալ մաքրման աշխատանքներ իրականացնել: Այս մասին 2021թ. հուլիսի 21-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Գևորգ Կարապետյանը:

Գևորգ Կարապետյանը տեղեկացրեց, որ նախնական հաշվարկների համաձայն՝ տնտեսավարողների ու քաղաքացիների գործողություններով պայմանավորված Երևանյան լճի ու Հրազդանի գետ առափնյա տարածքներում կուտակվել է մոտ 13 հազար տոննա աղբ:

Ըստ նրա՝ Հրազդան գետի և Երևանյան լճի ափամերձ հատվածների մոտ 15 հա տարածքում առկա են թափոնների վրա աճող վնասակար բույսեր, որոնք տարեկան մեծ ծավալի ջուր են գոլորշիացնում: Կարապետյանի խոսքերով՝ սկզբնական շրջանում պետք է մաքրվեն այդ բոլոր հատվածները, իսկ այնուհետ հավաքված աղբը տեսակավորվելու է և ուղարկվելու վերամշակման:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան